ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 92254

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 92254
01.11.2020 | 15:06

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 441-ով՝ հասնելով 92254 -ի, գրանցվել է մահվան 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 510-ով և հասել 55827-ի, իրականացվել է 5392 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 407980-ի:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1735-ի: Բուժվում է 34 691 մարդ:

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ